Դեսից-դենից

..նոթատետր..

Archive for the ‘Երեւան’ Category

Հայկական դեմքեր. 1950 ականների լուսանկարներ Armenians

leave a comment »

Written by vishap

5 Օգոստոսի, 2014 at 09:43

Yerevan main square /// Երեւան. Հանրապետության Հրապարակ /// Площадь в Ереване

leave a comment »

2013_Feb-1064 2013_Feb-1085 2013_Feb-1093 2013_Feb-1097 2013_Feb-1112

Շքերթ, զորահանդես /// Armenian Army

leave a comment »

Այսօր զորահանդես էր նվիրված անկախության 20 ամյակին: Առավոտյան հրապարակը ու հարակից փողոցները լեփ լեցուն էին, մարդիկ ոգեւորված իրենց երեխաներին ուսերին դրած սպասում էին արարողությանը: Հրապարակում հնարավոր չէր տեղ գտնել կանգնելու, Տիգրան Մեծի փողոցում մի կերպ տեղավորվեցինք, չնայած նկարելու համար հարմար չէր:

Ժամը տասն է: Ոստիկանները շտապում են հեռացնել իրենց մեքենաները, որպեսզի զինվորական շքերթի համար տեղ ազատեն: Սակայն մեքենաներից մեկը փչացել է, մյուսը շտապում է օգնության, ՚«պրիկուրիտ» անելու:

Սկզբում անցնում են տարբեր զորատեսակների խմբեր: Ու…հոգեւորականներ…Թե ինչ են նրանք բանակում, անհասկանալի է:  Անկախ Հայաստանում այդպես էլ չգտնելով իրենց տեղը, փորձում են բանակում ինչոր օգտակար գործ անել:

Եկեղեցիական քաջերից  հետո գալիս է տեխնիկան: Զարմանքով ականատես եղան աղջիկ պուլիմոտչիկների հայտնությանը:

Թեթեւ տեխնիկային հաջորդւոմ է հայկական ռազմաարդյունաբերական համալիրի պարծանքը՝ անօդաչու օդանավը: Նայելով պարծանքին հիշեցի մանկոթյան տարիներին իմ սարքած ավիամոդելները:

Հաջորդը հրթիռային տեխնիկան է: Մեզ համոզում են թե ժամանակակից տեխնիկա ունենք, բայց այս հրթիռները ինձ հիշեցնում են 50 ական թվականների հանրահայտ հրթիռները, որոնցով ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունը խփել էր ամերիկյան հետախույզ օդանավը գերելով օդաչուին:

Հաջորդը հանրահայտ ՍԿԱՏ-ներն են: Այս հրթիռները հանրահայտ են նրանով, որ ժամանակին Սադամ Հուսեյինը մի քանի հատ արձակեց Իսրաելի վրա, որի արդյունքում Իսրաելում զոհվեց 2  քաղաքացի:

Եվ վերջապես հայտնվում են հանրահայտ C-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը:

C-300 ի վարորդը ոգեւորված էր, եւ բազմության մոտով անցնելից այնպես գազը սեղմեց, որ բոլորը հասկացան թե ինչպիսի հզոր զենքի ենք մենք տիրապետում:

//

Written by vishap

21 Սեպտեմբերի, 2011 at 16:07

Երեւանյան շատրվաններ /// Yerevan fountains

leave a comment »

Վերջերս երեկոյան հրապարակում էի եւ զարմանալի գեղեցիկ շատրվաններ տեսա:

… այսքանը:

Written by vishap

10 Հունիսի, 2010 at 18:27