Դեսից-դենից

..նոթատետր..

Archive for the ‘ճարտարապետություն’ Category

Yerevan main square /// Երեւան. Հանրապետության Հրապարակ /// Площадь в Ереване

leave a comment »

2013_Feb-1064 2013_Feb-1085 2013_Feb-1093 2013_Feb-1097 2013_Feb-1112

Հայաստան. Գեղարդի վանք /// Geghard in Armenia /// Гегард

leave a comment »

Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, մեր յուրօրինակ հնություններից մեկր։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանը այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ): Առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (9 — 10-րդ դդ)։ 10-րդ դարի առաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։ Ժայռափոր շինության մուտքը, ներսի պատերն ու սյուներր զարդարված են գեղեցիկ քանդակներով։ Տեղանքին յուրօրինակ գրավչություն ու վեհություն են տալիս վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը։

_DSC0374 _DSC0375 _DSC0381 _DSC0386 _DSC0404 _DSC0406 _DSC0408 _DSC0424 _DSC0435 _DSC0443 _DSC0464

Գառնի. Նոր հայացք /// Garni: New view /// Гарни

leave a comment »

59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար:
XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը: Տաճարի պատերը շարված են սրբատաշ բազալտի խոշոր (մինչև 1,5 մ երկարության) քարերով` առանց շաղախի, միացված են երկաթե կապերով, հանգույցները լցված են կապարով:  Հայ արվեստին հատուկ բուսական զարդանախշերը (խաղող, ընկուզենու տերևներ) և նրանց պլաստիկ հարդարանքը, բազալտե քանդակների տեխնիկան վկայում են, որ տաճարի կառուցմանը մասնակցել են տեղացի վարպետներ:
_DSC0323
.
newaabel-01
.
garni-0308
.
garni-0314
.
garni-0335
.
garni-0347
.
garni-0355
.
garni-0358
.
garni-0364
.
garni-0291
.
garni-0273
///