Դեսից-դենից

..նոթատետր..

Archive for Դեկտեմբերի 2010

Հայեր /// Armenians: part 1

leave a comment »

Վերջերս Լոս-Անջելեսում հրատարակվել է արվեստագետ և հրապարակախոս Ստեփան Պարթամյանի հեղինակած Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում գիրքը, որտեղ ներկայացվել են 20-րդ դարի ԱՄՆ հայկական համայնքի գիտնականների, գյուտարարների ամենանշանավոր հայտնագործություններն ու գյուտերը:

Գիրքը մեկ անգամ ևս արձանագրում է, թե ինչ ներուժ է կրում հայ ժողովուրդը, եթե ապրում և արարում է ազատության, արդարության ու օրինականության պայմաններում:

Ընդ որում, գրքում արտացոլված են նաև ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից ճանաչված այդ գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներն ու գրանցման տարեթվերը, ինչն էլ ավելի է արժևորում այդ աշխատությունը:

Այսպես, Միացյալ Նահանգներում հայ ճարտարագիտական մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում 1908 թվականին ներկայացված և 1911 թվականին պաշտոնապես  գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջյանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհանուր տարածում գտած «ֆենը»: Գյուտի արտոնագրի համարն է 994.259:

Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կարելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ասատուր  Սարաֆյանին, որն Ամերիկայում հայտնի է որպես Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտարագետը, ով հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը: 1931 թվականին 1.795.464 համարով արտոնագրված այս գյուտն 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում:

Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, (արտոնագրված 1961 թվականին թիվ 2.977.862 արտոնագրով), ինչպես նաեւ ավտոյուղի չափիչի, (արտոնագրված 1957 թվականին թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:

ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենկերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, (արտոնագրված 1949 թվականին թիվ 2.492.831 արտոնագրով) եւ բազմագույն տպիչ սարքը  (արտոնագրված 1932 թվականին թիվ 1.879.597 արտոնագրով):

Մեկ այլ գյուտարար` Արթուր Բուլբուլյանը ստացավ 1944 թվականին ստացավ թիվ 2.348.108 արտոնագիր ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդաչուների թթվածնային դիմակ պատրաստելու համար:

Ամենամեծ համբավ և տարածում ստացած գյուտերից է հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը` յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից կիրառվում է աշխարհում (արտոնագիր թիվ 3.422.849):

Համաշխարհային մեծ տարածում ստացավ քչերին հայտնի Ստեփան Ստեփանյանի  բեռնատարի թափքի վրա բետոնխառնիչ տեղադրելու գաղափարը (1935 թվականին արտոնագրված թիվ 1.935.922 արտոնագրով), որը հեղափոխեց և խթանեց շինարարական արդյունաբերությունը:

Արժե հիշատակել աստղաբաշխական քանակով արտադրվող Արտաշես Հայկանյանի հեղուկ խմիչքների համար ճկուն անկյունով ծղոտը, կամ «կոկտեյլի փայտիկի» գյուտը (1980 թվականին արտոնագրված թիվ 4.216.801 արտոնագրով):

Դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը առանց դրամաբաշխային սարքերի, հանրահայտ «բանկոմատի», որի գյուտը պատկանում է Լյութեր Սիմիջյանին (1960 թվականին արտոնագրված թիվ 2.960.377 արտոնագրով): Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի  համար նախատեսված բանկոմատի գյուտերը:

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է կոմպյուտերային տոմոգրաֆիայի  միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը  հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում (արտոնագրվել է 1979 թվականին թիվ 4.150.292 արտոնագրով):

Այսօր միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սկաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչեւ բուժում: Այդ գյուտը պատկանում է Ռեյմոնդ Դամադյանին (արտոնագրվել է 1983 թվականին թիվ 4.411.270 արտոնագրով):

Մենք մեջբերում ենք կատարում ամերիկահայ գյուտարարների երկար ցանկի ընդամենը մի փոքր մասը:

Դրան կարելի է և անհրաժեշտ ավելացնել Խորհրդային Միության տարիներին և նաեւ դրանից հետո հայ գիտնականների ու ինժեներների հայտնագործություններն ու նորարարությունները` Արտեմ Միկոյանից մինչեւ ՄիխայիլՊողոսյան, Օրբելի և Ալիխանյան եղբայրներից մինչև միայն վերջերս բացահայտված «Լունոխոդ»` տիեզերական սարքի հայազգի հեղինակ Կարամջյան:

Մեր տվյալներով, մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել աշխարհահռչակ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը, մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման մեթոդի հեղինակը` մեր երկրում այդ եզակի սարքերի արտադրությունը կազմակերպելու առաջարկով: Բարձրաստիճան պաշտոնյաները ակնարկել են նրան, որ ազնիվ այս գաղափարի իրականացման համար սփյուռքահայ մասնագետը պետք է կատարի որոշակի վճար որոշակի մարդկանց «նվիրատվության» ձևով:

Ավելորդ է ասել, որ գիտնականը հեռացել է Հայաստանից հիասթափված ու վիրավորված:

//Տիգրան Խզմալյանի խոսքը ասուլիսում//

Written by vishap

28 Դեկտեմբերի, 2010 at 10:26

Կորեա /// Korea 2006

leave a comment »

Կորեական ավիաուղինեի ուղեկցորդուհին.

Կորեական թերակղզու արեւելյան կետը: Արեւածագը սկսվում է այստեղից:

Պանիր ու կաթնաշոռ չուտելու հետեւանքը…կորեական տոտիկներ)

Ձկնեղենի շուկայում.

Հոգատար վերաբերմունք: Ի՞նչից են պաշտպանում ծառը.

Եթե ուզում ես տղա ունենալ ձեռքով հպվիր բուդդայի փորին.

Written by vishap

12 Դեկտեմբերի, 2010 at 10:31

Posted in Korea, Կորեա, travel