Դեսից-դենից

..նոթատետր..

Շքերթ, զորահանդես /// Armenian Army

leave a comment »


Այսօր զորահանդես էր նվիրված անկախության 20 ամյակին: Առավոտյան հրապարակը ու հարակից փողոցները լեփ լեցուն էին, մարդիկ ոգեւորված իրենց երեխաներին ուսերին դրած սպասում էին արարողությանը: Հրապարակում հնարավոր չէր տեղ գտնել կանգնելու, Տիգրան Մեծի փողոցում մի կերպ տեղավորվեցինք, չնայած նկարելու համար հարմար չէր:

Ժամը տասն է: Ոստիկանները շտապում են հեռացնել իրենց մեքենաները, որպեսզի զինվորական շքերթի համար տեղ ազատեն: Սակայն մեքենաներից մեկը փչացել է, մյուսը շտապում է օգնության, ՚«պրիկուրիտ» անելու:

Սկզբում անցնում են տարբեր զորատեսակների խմբեր: Ու…հոգեւորականներ…Թե ինչ են նրանք բանակում, անհասկանալի է:  Անկախ Հայաստանում այդպես էլ չգտնելով իրենց տեղը, փորձում են բանակում ինչոր օգտակար գործ անել:

Եկեղեցիական քաջերից  հետո գալիս է տեխնիկան: Զարմանքով ականատես եղան աղջիկ պուլիմոտչիկների հայտնությանը:

Թեթեւ տեխնիկային հաջորդւոմ է հայկական ռազմաարդյունաբերական համալիրի պարծանքը՝ անօդաչու օդանավը: Նայելով պարծանքին հիշեցի մանկոթյան տարիներին իմ սարքած ավիամոդելները:

Հաջորդը հրթիռային տեխնիկան է: Մեզ համոզում են թե ժամանակակից տեխնիկա ունենք, բայց այս հրթիռները ինձ հիշեցնում են 50 ական թվականների հանրահայտ հրթիռները, որոնցով ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունը խփել էր ամերիկյան հետախույզ օդանավը գերելով օդաչուին:

Հաջորդը հանրահայտ ՍԿԱՏ-ներն են: Այս հրթիռները հանրահայտ են նրանով, որ ժամանակին Սադամ Հուսեյինը մի քանի հատ արձակեց Իսրաելի վրա, որի արդյունքում Իսրաելում զոհվեց 2  քաղաքացի:

Եվ վերջապես հայտնվում են հանրահայտ C-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը:

C-300 ի վարորդը ոգեւորված էր, եւ բազմության մոտով անցնելից այնպես գազը սեղմեց, որ բոլորը հասկացան թե ինչպիսի հզոր զենքի ենք մենք տիրապետում:

//

Written by vishap

Սեպտեմբերի 21, 2011 at 16:07

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: