Դեսից-դենից

..նոթատետր..

Armavia

leave a comment »


«Արմավիա» ավիաուղիներ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝
պարոն Ն. Բելլույանին
xx xx-ից
հեռ՝ (000) 00-00-00
Հարգելի պարոն Բելլույան
200xթ. դեկտեմբերի xx-ին և 200xթ. հունվարի xx-ին դիմել եմ Ձեզ՝ խնդրելով փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, որոնք ես կատարել եմ դեկտեմբերի xx-ին Ամստերդամ — Երևան չվերթի հետաձգման պատձառով /դիմումի պատճենը կցված է/:
Ս.թ. հունվարի xx-ին Արմավիայի ներկայացուցչից տեղեկացել եմ, որ Արմավիան պատրաստ է փոխհատուցել սկզբնական տոմսի չօգտոգործված՝ Ամստերդամ — Երևան հատվածի գումարը: Տվյալ որոշումը չեմ կարող համարել բավարար: Խնդրում եմ լրացուցիչ քննել հարցը հաշվի առնելով հետևյալը՝
— 200x թ. դեկտեմբերի xx-ին, գտնվելով Արմավիայի օդանավում, մյուս ուղևորների հետ հետևյալի ականատեսն եղա. անձնակազմը փորձում էր գործարկել ինքնաթիռի աջ շարժիչը և անմիջապես օդանավակայանի տեխնիկների կողմից հրաման էր ստանում անջատել այն: Այդպես կրկնվեց չորս անգամ: Հետագայում, անձնակազմի հրամանատարի և Արմավիայի ներկայացուցչի հետ զրույցից պարզ դարձավ, որ շարժիչի ագրեգատներից մեկը խափանված է, որի արդյունքում վառելիքի արտահոսք կա: «Բախտներս բերեց, որ գետնի վրա եղավ», սա հրամանատարի խոսքերն են:
Լինելով xx xx մասնագետ, ինձ համար արտառոց էր, որ խափանումը հայտնաբերելուց հետո ևս 3 անգամ փորձ արվեց գործարկել շարժիչը և օդանավը օդ բարձրացնել: Դեռևս հավատ ունենալով, որ Արմավիայի կողմից անվտանգությունը դիտվում է որպես առաջնահերթ հարց, ես համաձայնեցի գիշերել Ամստերդամում և հաջորդ օրը առավոտյան, վերանորոգված ինքնաթիռով վերադառնալ Երևան: Արմավիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ առավոտյան ժամը 7-ին ինքնաթիռը պատրաստ կլինի թռիչքի և բոլորին առաջարկեց այդ ժամին լինել օդանավակայանում: Հաջորդ օրը պայմանավորված ժամին գալով օդանավակայան, համապատասխան սրահում որևէ մեկին չհայտնաբերելով, օդանավի շուրջ որևէ մեկին չտեսնելով, չկարողանալով կապվել Արմավիայի ներկայացուցչի հետ /հեռախոսազանգերին պատասխանում էր ավտոպատասխանիչը/, ստիպված դիմեցինք KLM-ի ներկայացուցչին, որը շփոթված խորհուրդ տվեց սպասել մինչև 12-ը, գուցե նոր ինֆորմացիա կլինի: Այս ամենից հետո ես որոշում կայացրեցի առաջին իսկ հնարավոր չվերթով հասնել Երևան, որպեսզի կարողանոմ ներկա լինել արդեն մեկ անգամ հետաձգած մեր կազմակերպության համար կարևոր նշանակություն ունեցող հանդիպմանը: Հետագայում պարզվեց, որ իմ որոշումը սխալ չէր, քանի որ ինքնաթիռը հնարավոր եղավ վերանորոգել և Երևան հասցնել միայն հաջորդ օրը երեկոյան: Ի դեպ, այդ օրը ես օդանավակայանում հանդիպեցի իմ բախտակից մի քանի ուղևորների, որոնք պարզվում է նույնպես ժամանել էին British Airways-ի այդ օրվա չվերթով, և տոմսերը նրանց տրամադրել էր Արմավիայի ներկայացուցիչը:

Վերջում ուզում եմ հույս հայտնել, որ կստանամ իմ կողմից կատարված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում և մաղթում եմ Արմավիային անվտանգ թռիչքներ և բարգավաճում:
Մեր կազմակերպության համար, որի աշխատակիցները հաճախ են օգտվում օդային տրանսպորտից, շատ կարևոր է, որ Հայաստանն ունենա բարձր վարկանիշ ունեցող և հուսալի ավիաընկերություն:
Հարգանքով՝

xx xx

9/0x/0x

Written by vishap

Ապրիլի 9, 2015 at 15:42

Posted in safety

Tagged with

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: