Դեսից-դենից

..նոթատետր..

Հետաքրքիր ժամանակներ են

leave a comment »


Օրուելի եռանկյունին. Դադար խոշոր ցնցումներից առաջ

Սովետ Միության կործանումից հետո աշխարհն անցավ կարճատև միաբևեռության փուլով և ներկայում գտնվում է անորոշ վիճակում: ԱՄՆ շարունակվում է դիտարկվել որպես թիվ մեկ գերտերությունը, բայց և բոլորն են գիտակցում, որ այդ պարզունակ պատկերն իրականում խաբուսիկ է:
Եվրամիությունն ընկել է խորը տնտեսաքաղաքական ճգնաժամի մեջ, որից ելքը նոր մտածողություն ու մոտեցումներ է պահանջում:
BRICS երկրների առավել սերտ ու էֆեկտիվ միավորումը ձգձգվում-հետաձգվում է, քանի որ ակնհայտ է դարձել Չինաստանի գերհզորությունը մյուսների համեմատ:
Իսկ ուկրաինական ներքաղաքացիական պրոցեսն ի վերջո վերածվեց գեոքաղաքական անդունդի, որի մեջ են փորձում հրել-գցել Ռուսաստանին:
Անցած կես տարվա ընթացքում ռուսներին թելադրվեցին եզակի, ցուգցվանգային քայլեր, և դրանցով գնալով ռուսները հայտնվել են մեծ կորուստների շեմին:
Ղրիմից հրաժարվել չէին կարող, որովհետև կկորցնեին նույնիսկ ռեգիոնալ գերտերության կարգավիճակը: Բայց և վերցնելով Ղրիմը, ռուսները հայտնվեցին նախապես պատրաստված բարդ  ծուղակում՝ արևմտյան աշխարհի համապարփակ պրոպագանդայի թիրախում:
Ներկա պահին էլ, Պուտինին հրահրում են օգնել ուկրաինական ռուսներին: Եվ եթե նման փոքրագույն քայլն իսկ կատարվի, ապա հիստերիայի իներցիան Ռուսաստանի հանդեպ կդառնա անկասելի:
Իսկ զիջելով ուկրաինական արևելքի՝ ռուսական ռազմական հենքի գործարանները, ռուսները  կորցնում են իրենց ռազմական հրթիռային և ավիացիոն տեխնիկական բազան, որը մեկ-երկու տարուց ծանր հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար:
Մասնագետները տեղյակ են, որ Սովետ միության կազմաքանդումը մեթոդապես իրացվեց  ներմիութենական տնտեսական կապերի խզման միջոցով: Ազգամիջյան պատերազմներով արգելափակվեցին երկաթգծերը, գործարանները մնացին առանց մատակարարներից ստացվող հումքի ու անհրաժեշտ դետալների և կանգ առան:
Եվ քանի որ պետությունը պարտավոր էր աշխատավարձ վճարել մարդկանց՝ գոնե սովից չմահանալու համար, ապա ստիպված եղավ պարզապես տպել և որպես աշխատավարձ բաժանել ապրանքով չերաշխավորված ու օրեցօր արժեզրկվող փող: Արդյունքում, փողի հիպերինֆլյացիայի պատճառով, մի քանի ամսից Սովետ միությունը կործանվեց:
Մոտավորապես նույն որակի մեթոդաբանական քայլ է արվել հիմա՝ Ռուսաստանի հանդեպ: Այս անգամ երկաթուղի չի փակվել, բայց Ռուսաստանից  վերցվել են իր ռազմականի հիմքը կազմող գործարաննների հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները: Դժվար է ասել, թե դա քանի աշխատատեղ կվերացնի Ռուսաստանում, բայց ռազմականի առումով սա հզոր հարված է Ռուսաստանին, և հետևանքները կարող են նույնիսկ աղետալի լինել:
Փաստացի, այսօր օրակարգում է հայտնվել  դեպի գեոքաղաքական անդունդը քշվող Ռուսաստանի հետագա գոյակերպի հարցը: Ըստ նախանշանների, Արևմուտքը նույն թափով շարունակելու է Ռուսաստանին հետապնդել թե գեոքաղաքական և թե շատ լավ փորձարկված ու արաբական աշխարհը մոխրի վերածած «ժողովրդավարացման» մեխանիզմներով:
Արդեն կոնգրեսի մակարդակով ԱՄՆ-ն մտմտում է այդ նպատակով տասնյակ  միլիարդներ ծախսելու մասին:Նման հուժկու և ճակատային հզոր հարձակման պայմաններում Ռուսաստանի միակ փրկությունը Չինաստանը կարող էր լինել, և Պուտինն իսկույն դիմեց Չինաստանին: Բայց և, ըստ նախանշանների, ստացավ աննշան, սիմվոլիկ օգնություն՝ գազի և այլ փոքր առևտրային համաձայնությունների տեսքով:Չինացիներին վաճառվելիք 38 միլիարդ խմ գազը ռուսական հանույթի ընդամենը 6 տոկոսն է, իսկ Չինաստանի հետ ռուսական առևտրային ծավալները չինականի ընդհանուր առևտրի մոտ 2 տոկոսն են: Այսինքն, ռուս-չինական սպասվելիք համագործակցությունն ավելի շատ ձևական է, քան իրական-տնտեսական: Իսկ քաղաքական բաղադրիչն առհասարակ բացակայում է՝ Չինաստանը որևէ նշանակալից հայտարարություն չի արել ռուս-արևմտյան դիմակայության մասին:

Չափազանց հետաքրքիր են նաև չին-ամերիկյան հարաբերությունները:
Չինացիները 1,3 տրիլիոն դոլար են կուտակել տարիների ընթացքում և որոշել են այլևս չավելացնել իրենց  դոլարարին պահուստները, որովհետև.

Ա. դոլարի  չինական կուտակումն արդեն իր գործն արել է՝ ցուցադրել է աշխարհին, որ Չինաստանը  որակյալ, բազմապրոֆիլ արտադրող է, իսկ ԱՄՆ-ը՝ չինական արտադրանքի սպառողը, ըստ որում իր արտադրական հզորությունները, մասնագետներին ու ունակությունը կորցրած սպառողը:

Բ. այդքան փողը պետական մասշտաբով արագորեն  օգուտով ծախսելը հեշտ գործ չէ: Իսկ ներդրման հուսալի ասպարեզներն էլ գործնականում բացակայում են:Գ. նպատակ ունեն նաև աշխարհով մեկ ցուցադրել պարադոքսը, որ դոլարի նման ծավալի կուտակում ունեցող երկրի սեփական դրամը՝ յուանը չի համարվում փոխարկելի, իսկ իր հետևում նյութական ապահովում չունեցող դոլարը միակ համաշխարհային փոխարժեքն է:

Դ. Չինաստանն արդեն դիրքավորվել է որպես աշխարհի թիվ մեկ արտադրող գերտերություն և հավակնությունների ցանկի ներկայացումն աշխարհին ընդամենը ժամանակի խնդիր է:
Փաստացի, աշխարհում արդեն իսկ ուժի մեջ են ինչ որ առումներով Օրուելյան հայտնի գեոքաղաքական եռանկյունին հիշեցնող տրամաբանությունները, և մենք ականատեսն ենք այդ հանճարեղ կանխատեսման իրականացման ուրույն տարբերակին:

Իրոք որ, հիմնական գեոքաղաքական ուժերը երեքն են.

1. Տնտեսապես թուլացող, բայց ռազմաֆինանսական ու հոգեբանական-գաղափարական  հզորագույն լծակներով աշխարհի նիստն ու կացը դեռևս վերահսկող ԱՄՆ-ը:
2. Իր տնտեսաքաղաքական դիրքերը կորցրած, բայց և ահռելի միջուկային պոտենցիալի ու տարածքների տեր ու դեռևս վերջնականապես չկործանված Ռուսաստանը: Ամերիկյան նախագահի միտքը, թե Ռուսաստանն այլևս ռեգիոնալ տերություն է, կարիք ունեն քանակական ճշգրտման: 5000 միջուկային մարտագլխիկ ունեցող երկրին նման բնութագիր տալը լուրջ չէ:
3. Արագորեն զարգացող, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, արտադրական ծավալներով և զարգացման կայուն տեմպերով արդեն իսկ առաջինը դարձած, և ռազմականորեն որևէ պայմանականության չենթարկվող Չինաստանը:

Սակայն, ի տարբերություն Օրուելյան սցենարի, այս երեքից որևե զույգը դեռևս օբյեկտիվորեն չի կարող միավորվել երրորդի դեմ, որովհետև շահերն են խիստ հակամետ:Օրինակ, և չինացիների, և ամերիկացիների համար գայթակղիչ է Սիբիրը ռուսներից վերցնելը: Բայց և ակնհայտ է, որ չինացիներին ձեռնտու չէ ամերիկացիների հետ այն կիսելը: Շատ ավելի հեշտ ու նպատակահարմար է ռուների հետ առանձին համաձայնությունների հաշվին, առանց ցնցումների, տարիների ընթացքում Սիբիրը լիովին յուրացնելը: Հետևաբար, ամերիկա-չինական դաշինքն անտրամաբանական է:

Նմանապես անիմաստ է ռուսների ու չինացիների միավորումն ընդդեմ ԱՄՆ-ի, որովհետև չինացիների համար շահելիք չկա, իսկ ամերիկյան շուկան կորցնելը հաստատ կա:

Փաստացի, իրար դեմ են ծառս ելած ԱՄՆ-ը և Ռուսաստանը, բայց դատավորի աննկատ դերում է Չինաստանը:
Ուկրաինական պրոցեսով Ռուսաստանին ծնկի բերելու արդյունքները նախագծողների համար երևի իդեալական են.

— Այսօր կա անկյուն քշված Ռուսաստան,- Սկզբնական Մայդանի հետ կապ չունեցող և օլիգարխներով ձևակերպված ծայրահեղ հակառուսական իշխանություն,

— Շիա-սուննի ներարաբական թշնամության նմանակով խորացած՝ ռուս-ուկրաինական ներսլավոնական թշնամություն:

Հիմա դադարի պահ է: Երևի թե հետագա զարգացումներում պարզեցվելու են մասնակիցների մոտիվներն ու շահերը, և խաղից դուրս են մղվելու կրակը թեժացնող ստվերային ուժերը:

Մասնավորապես, ժամանակն է, որպեսզի դիմազերծվի միջազգային ֆինանսական օլիգարխիան, որը վերջին երկու տասնամյակում երկրագնդի վրա հոսած արյան հիմնական պատասխանատուն է:
Հետաքրքիր ժամանակներ են:Կարող ենք մեկուսի ապրել ու քաղքենու չեզոքությամբ հանդիսատես լինել կատարվողին:

Բայց  և կարող ենք ապրել ու մասնակցել այս ամենին, որպես ժամանակակից, կոնկրետ շահեր և դիրքորոշում ունեցող մարդիկ, որոնք տերն են իրենց ճակատագրի:

— See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/99642#sthash.6Zp2EG5O.dpuf

Written by vishap

Մայիսի 25, 2014 at 08:37

Posted in China

Tagged with

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: