Դեսից-դենից

..նոթատետր..

10 լավագույն խորհուրդ Osho-ի կողմից

leave a comment »


Ի՞նչ տարբերություն՝ ով է ավելի ուժեղ, խելացի, գեղեցիկ կամ հարուստ, ի վերջո՝ նշանակություն ունի միայն այն, թե երջանի՞կ եք դուք, թե՞ ոչ:

Osho-ն հնդիկ գուրու է՝ միստիկ և ոգեշնչող: Ողջ աշխարհին նա ավելի հայտնի է որպես Բագվան Շրի Ռաջնիշ: Այդ անվան տակ 30 լեզուներով ավելի քան 600 անուն գիրք է հրատարակել:

cluber.com-ը ներկայացնում է 10 լավագույն խորհուրդ «Osho»-ի կողմից, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ կյանքը և ճիշտ տնօրինել այն:

1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա նրանց համար բեռ է դառնում: Պետք է սովորել ավելի հաճախ ծիծաղել: Ըստ «Osho»-ի՝ ժպիտը նույնքան սուրբ է, որքան աղոթքը:

2. Յուրաքանչյուր արարք անհապաղ արդունք է բերում: Պարզապես՝ անհրաժեշտ է զգոն լինել և հասկանալ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ:

3. Երբեք ոչ ոքի մի հարցրեք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Կյանքը փորձություն է, որի արդյունքում անհրաժեշտ է ինքնուրույն ճշտել՝ ինչն է ճիշտ կամ սխալ:

4. Լինում են պահեր, երբ Աստված ինքն է թակում ձեր դուռը: Դա հենց սերն է՝ կնոջ, տղամարդու, երեխայի, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով:

5. Արտասովոր լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է: Չլարվել և լինել հասարակ՝ դա է արտասովորը: Կյանքը մի մեծ գաղտնիք է, այն հնարավոր չէ կանխատեսել:

6. Կյանքը գաղտնիք է, որը հնարավոր չէ գուշակել, թեև շատերը կուզենային ապրել կանխատեսելի կյանքով:

7. Նախ՝ անկախացեք, բավականություն ստացեք ինքներդ ձեզնից, հետո եթե որևէ մեկը կգա ձեզ մոտ, շատ լավ, իսկ եթե չի գա, կրկին հիանալի է: Դրանից հետո դուք կարող եք հարաբերություններ կառուցել որպես տեր, այլ ոչ թե՝ որպես ծառա:

8. Եթե դուք հարուստ եք, մի մտածեք այդ մասին, իսկ եթե աղքատ եք, լուրջ մի ընդունեք ձեր աղքատությունը: Մտածելով, որ կյանքն ընդամենը՝ մեծ ներկայացում է, դուք ազատ կլինեք և զերծ կմնաք տառապանքներից:

9. Խիզախությունը դեպի անհայտություն տանող ընթացքն է՝ անկախ բոլոր վախերից: Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է իր վախերին և հետևում է դրանց, իսկ խիզախը, անտեսելով դրանք, առաջ է գնում:

10. Դուք անընդհատ փոխվում եք, դուք գետ եք, այսօր մի ուղությամբ եք հոսում, վաղը՝ մեկ այլ, պարզապես՝ պետք է նկատել դա:

Written by vishap

Մայիսի 21, 2014 at 05:08

Posted in life, կյանքի դասեր

Tagged with

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: