Դեսից-դենից

..նոթատետր..

Արմավիան — ազգային հերոս /// Armavia — the best airline in Armenia

leave a comment »


Ինտերնետում փնտրում եմ տարբերակներ Երեւանից Լարնակա հասնելու: Բնական է սկզբից նայում եմ Արմավիայի գները: Արմավիան առաջարկում է տոմս՝ 693$-ով հունիսի համար:

Զարմանալի բարձր գին, եթե հաշվի առնենք, որ Կիպրոսը այդքան էլ հեռու չէ ու թռիչքի տեւողությունը ընդամենը մեկուկես ժամ է: Փորձում եմ ուրիշ տարբերակ գտնել http://www.expedia.com կայքի միջոցով:  Պարզվում է կան ավելի էժան տարբերակներ, օրինակ Կիեւով կարելի է հասնել Լարնակա ընդամենը 518$-ով:

Նույնիսկ Ավստրիական ավիաուղիներով կարելի Լարնական թռչել ավելի էժան՝ 631$-ով: Իսկ եթե չալարել ու հասնել Թիֆլիս, այնտեղից կարելի է թռչել Լարնակա ընդամենը 490$-ով:

Բնական է իմ մոտ առաջանում է հարց, ինչու է Արմավիան այդքան բարձր գին սահմանել: Արմավիային տրվել է ազգային ավիափոխադրողի կոչում, տրվել է մոնոպոլ շուկան տնօրինելու իրավունք, հետեւաբար այն պետք է կատարի իր հինական ֆունկցիան, որը կայանում է ամենամատչելի գներով մարդկանց տեղափոխելը իրենց ցանկացած վայր: Սակայն ակնհայտ է, որ նրանք իրենց հիմական ֆունկցիան տեսնում են փող աշխատելու մեջ, կամ էլ չեն տիրապետում իրենց գործին ու չեն կարող կազմակերպել արդյունավետ աշխատանք: Այդ դեպքում պարոնայք ավիացիայի պատասխանատուներ բարի եղեք բացատրել թե ինչու Արմավիան մրցակցային դաշտում չի գործում, եթե նրա ֆունկցիան միայն փող աշխատելն է:

ԼՐԱՑՈՒՄ. Մի հարց եւս: Ի՞նչու ես պետք է վճարեմ ավելի շատ քան վրացին: Ինձ կարող են պատասխանել, որ մենք շքեղ օդակայան ենք կառուցում, որը ռեգիոնում իրեն հավասարը չունի: Հենց այդ պատճառով տոմսի արժեքի մեջ մի մեծ կտոր օդակայանին հասանելիք գումարն է:  Ստացվում է, որ իմ հաշվին, ու բոլոր նրանց հաշվին, ով երբեւէ օգտվել է օդակայանից, պարոն Էռնեկյանը շքեղ օդակայան է կառուցում: Այդ դեպքում մի հայտարարեք, որ Էռնեկյանը ներդրում է կարարում հայրենիքում, այլ իրական ներդրողներին՝ այսինքն բոլոր ուղեւորներին տվեք իրենց հասանելիք բաժնեմասը:

zplanet.livejournal.com

Written by vishap

5 Հունվարի, 2012 at 08:21

Թողնել մեկնաբանություն