Դեսից-դենից

..նոթատետր..

Հյուսիսային պողոտայի անեծքը /// Dark windows of Armenia

leave a comment »


Նոր տարվա գիշերը անցնում էի Հյուսիսային պողոտայով ու մտածեցի, որ անեծքը իրոք ուժ ունի: Մանկությանս տարիներին մի քանի անգամ հաճախել եմ կինո Պիոներ, երեւի հիշողներ կլինեն, դա մի խարխուլ շենք էր՝ անշուք դահլիճով: Շրջակայքում նույնպիսի խարխուլ շինություններ էին: Ակնհայտ էր, որ այդ տարածքը ժամանակի հետ պետք է նոր տեսք ստանար: Սակայն բարի նպատակը աղավաղվեց՝ տարածքի բնակիչների վայրագ տեղահանությամբ, մարդկանց ինֆարկտի հասցնելով: Դա վայրագություն էր, հային ոչ հատուկ վայրագություն: Սովետական տարիներին ավելի հարգալից էին վերաբերվում սեփական տների բնակիչներին, եթե իրացվող տան տեղում բնակելի շենք էր կառուցվում, նրանք այդ շենքում բնակարաններ էին ստանում: Բայց այստեղ կառուցվեցին այսպես կոչված էլիտար շենքեր, որոնք իհարկե պետք է բնակեցվեին միայն պայծառ դեմքերով, պայծառ ուղեղներով ու պայծառ հոգիներով «հայկական էլիտայի» ներկայացուցիչներով: Բայց ու՞ր է այդ էլիտան, այս մութ պատուհանների ետեւում ոչ էլիտայի, ոչ էլ կյանքի նշույլ չի զգացվում: Զգացվում է միայն այս թաղամասի նոխորդ բնակիչների անեծքի շունչը:

Քաղաքապետարանը փորձել է տոնական տրամադրություն հաղորդել այս փողոցին, մի քանի լուսաշղթա կախելով: Բայց տոնը լուսաշղթաներով չի գալիս: Տոնը մարդկանց հոգիներում է լինում:   Տոն ստեղծելու համար պետք է բարություն ստեղծել: Ձեթ ու կոնֆետ բաժանելը բարություն չի, դա թշվառություն է:

Այստեղ ցավոք սրտի ճարտարապետության հոտ էլ չի գալիս: Եթե ճարտարապետական գլուխգործոցներ լինեին այստեղ կառուցված, գուցե ներվեր այն վայրագ տեղահանությունը, որը դրսեւորեց «էլիտան»: Բայց տեսնում ենք միայն էժանագին շինութնուններ: Շենքերի ճարտարապետական էլեմենտներից զգացվում է, որ նախագծողը անընդհար ձգտել է էժանացնել կառույցի գինը:

Մի խոսքով տխուր տեսարան եւ տխուր պատմություն:

zplanet.livejournal.com

Written by vishap

Հունվարի 1, 2012 at 07:18

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: