Դեսից-դենից

..նոթատետր..

Ու՞ր գնալ հանգստանալու. Իսպանիա /// Vocation in Spain

leave a comment »


Ես գերադասում եմ ծովափնյա հանգիստը: Անցյալ տարի երկու շաբաթ անցկացրեցի Կիպրոսում, Այա Նապաում: Ավելի հաճելի է հանգստանալ Կիպրոսում քան Թուրքիայում, չնայած Թուրքիան ավելի էժան է: Բայց այս տարի Տեզ-Տուրը փակվել է (երեւի տեղական տուրիստական ֆիրմաները չդիմացան մրցակցությանը ու փոխանակ իրենք փակվեին, Տեզ-Տուրը փակեցին))) ու էժան ուղեգրեր չկան: Կիպրոսի տոմսը Արմավիան վաճառում է 800 դոլար: Ռուսները Մոսկվայից հասնում են Կիպրոս  ընդամենը 300 դոլարով: 50 րոպե տեւողությամբ թռիչքի համար սահմանել են Եվրոպայից Ամերիկա թռիչքի գին: Բաղդասարովը երեւի մտածել է, որ եթե շենգենյան վիզա կարող են ստանալ, ուրեմն 800 դոլար էլ կարող են վճարել: Բայց չի մտածել, որ շենգեն ունեցողը Արմավիայով չի թռչի, չեխականով իսպանիա կգնա ու ավելի էժան կլինի: Սա էլ է մի հերթական մոնոպոլիստ, որ ապագա մրցակցությանը չի դիմանալու: Մի խոսքով որոշեցի Իսպանիա մեկնել 14 օրով: Ստուգեցի չեխականի եւ Աէրոֆլոտի գները: Չեխականով ավելի էժան էր՝ 2 մեծահասակի եւ 2 երեխայի տոմսը ընդամենը 1500 Եվրո է: Պատվիրեցի: Հաջորդ քայլը վիզաներ ստանալն է: Պատրաստեցինք բոլոր թղթերը ու դիմեցինք դեսպանատուն: Մինչեւ պատասխաբ ստանալը ինտերնետով հյուրանոց եմ պնտրում Կոստա Բրավայում: Գները տատանվում են 400 ից 5000 Եվրո: Նկարագրություններից եւ նկարներից զգում եմ որ 800-1200 եվրոյով մեզ համար ընդունելի տարբերակներ կան /օրինակ սա http://www.booking.com/hotel/es/hotel-maritim.html?sid=d0c20605e31c23677cb38bfa9f993937/: շարունակելի…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: